«Ժամանակ». Ռոստոմյանն աշխատանքից կազատի գեներալ մանվելի հովանավորյալին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին:
Վերջինս ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Մեր տեղեկություններով՝ Ղազարյանը կարող է նաև աստիճանազրկվել, քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, սակայն պարզվել է, որ նրա ներկայացրած դիպլոմը կեղծ է, իսկ գեներալը չի կարող կեղծարար լինել:
Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքից կազատի նաև փրկարար ծառայության պետի տեղակալ, ոստիկանապետի նախկին տեղակալ Ներսես Նազարյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում