Պաշտպանության նախարարի հանձնարարականը՝ ուղղված Զինված ուժերի շարքային կազմին
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ Զինված ուժերի շարքային կազմին ուղղված դրական տեղաշարժերի մասին:
«ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ ԶՈւ-երում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։