Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 483.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.47 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 570.51 դրամ (նվազել է 0.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 652.58 դրամ (աճել է 0.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.81 դրամ (աճել է 0.07 դրամով):