Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. փոսի մեջ հայտնաբերվել է կապված ու այրված անհայտ սեռի դի. Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան հին խճուղու գերեզմանների հարևանությամբ գտնվող փոսում դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները փոսում հայտնաբերել են պարանով կապված, ամբողջովին այրված դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։
Այս պահին քննիչները դեպքի վայրում կատարում են դեպքի վայրի զննություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում