Հնարավոր է որոշ վարկեր համաներվեն
Հանրության մոտ կարծիք է ձևավորվել, որ Նիկոլ Փաշինյանը վարկերի պարտքերը «ջրելու» է: Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը խոսեց վարկերի խնդրից՝ նշելով, որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որոնք տույժ-տուգանքներով ավելի են ծանրացել:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խոսել են այս թեմայի շուրջ. «Պետք է հնարավորինս արագ մեխանիզմներ մշակվեն, որպեսզի տույժ- տուգանքներից ազատեն գյուղացիներին»:
Բացի այդ, ըստ վարչապետի, որոշակի վարկային պատմության համաներման հնարավորություն պետք է քննարկել, որպեսզի մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան:
Այժմ փոխվարչապետը և ԿԲ նախագահը զբաղվում են վարկերի խնդրով: