Արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց արագաչափերի և տեսանկարահանող սարքերի խնդիրը:
Նա անդրադարձավ նաև կուտակված տույժ-տուգանքներին և նշեց, որ քաղաքացիները չեն կարողանում դրանք վճարել, հետևաբար անհրաժեշտություն կա մեխանիզմներ մտածել այդ պարտքերը ներելու մասին:
«Բացի դրանից պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ եթե կա օրենսդրական հնարավորություն, պետք է ժամանակավորապես դադարեցնել այդ սարքերի գործունեությունը»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ մինչև վարչապետությունը Նիկոլ Փաշինյանն անձամբ էր ծածկել արագաչափերից մեկի դիմապակին` ի նշան բողոքի: