Վարդան Հարությունյանն ազատվեց պաշտոնից. ՊԵԿ-ը նոր նախագահ ունի
Վարդան Հարությունյանն ազատվեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով բարձրացվեց ՊԵԿ նոր նախագահ նշանակելու հարցը:
Վարդան Հարությունյանին կփոխարինի Դավիթ Անանյանը. նա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն էր: