24-ամյա կնոջը զուգարանի առաստաղի մետաղյա խողովակից կախված են գտել. SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ը գրում է.
Երեկ՝ ժամը 19:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 73 բժիշկների խումբը կանչով մեկնել է 16-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ զուգարանի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել է դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ զուգարանի առաստաղի մետաղյա խողովակից պարանով կախվածը նույն հասցեի բնակիչ, 24-ամյա Մարիամ Կ.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն պարանոցի հատվածում առկա են եղել արնազեղումներ:
Քննիչի որոշմամբ նշանավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Մահվան հանգամանքները պարզվում են:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում