Նոր մանրամասներ՝ Գազայի հատվածի բախումներից․ կա 55 զոհ և 2700 վիրավոր
Մի քանի տասնյակ պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների ընթացքում՝ Երուսաղեմում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան բացման ժամանակ: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, առնվազն 55 զոհ կա, իսկ մոտ 2700 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել բախումների հետևանքով: Իսրայելական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելացի զինվորականների գործողությունները որակել է որպես պաշտպանություն Համաս խմբավորումից: Սպիտակ տունը ևս Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների մեջ մեղադրում է Համասին և պաղեստինցի գրոհայիններին: Մարդու իրավունքների պաշտպան շատ կազմակերպություններ քննադատել են Իսրայելին այն բանի համար, որ Իսրայելը խաղաղ ցուցարարների դեմ զենք է օգտագործել:
Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ զենքn օգտագործվել է ոչ թե ցուցարարների դեմ, այլ նրանց շարքերում գտնվող գրոհայինների դեմ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Երուսաղեմում բացվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը, որն էլ պաղեստինա-իսրայելական բախումների պատճառ հանդիսացավ: