Բաղրամյան 26-ի դիմաց ցույց է․ տաքսու վարորդները ցանկանում են հանդիպել վարչապետի հետ (ֆոտո)
Բաղրամյան պողոտան փակ է։ Նախագահական նստավայրի դիմաց հավաքվել են տաքսու վարորդներն ու իրենց բողոքն արտահայտում են պողոտայի մի մասը փակելով։
NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում վարորդները նշեցին, որ պահանջում են խստացնել տաքսի ծառայությունների լիցենզավորման կարգը։ Նրանք նշեցին նաև, որ բողոքում են կարմիր գծերի դեմ ու պահանջում են հանել ճանապարհային խախտումների համար կուտակված տուգանքները:
Հավելենք նաև, որ տեղում են նաև ոստիկաններն ու մեծ թվով քաղաքացիներ։
Տաքսու վարորդները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։