Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել
Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանապետը հայտնել է, որ դեպքի առնչությամբ ցուցարարների հետ բացատրական աշխատանքներ են տարվում։