Թեթև արդյունաբերության ոլորտում անկում է արձանագրվել
2018-ի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 662.2 հազար հատ տրիկոտաժե արտադրանք, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 33.7 տոկոսով: Ըստ այդմ, գրանցվել է տրիկոտաժեղենի արտադրության նվազում:
2018-ի նույն ժամանակահատվածում 10 տոկոսով նվազել է նաև բամբակյա գործվածքների արտադրությունը. եթե 2017-ի առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել էր 1 տոննա բամբակյա գործվածք, ապա 2018-ի հունվար-մարտին՝ 0.9 տոննա:
Ի դեպ, 26.7 տոկոսով նվազել է նաև գուլպեղենի արտադրությունը. մասնավորապես, 2018-ին արտադրվել է 1 675.2 հազար զույգ գուլպեղեն, 2017-ի հունվար-մարտին՝ 2 284.7 հազ. զույգ: