ՀԴԲ-ն կասկածում է իր նախկին աշխատակցին՝ գաղտնի նյութերի արտահոսքի համար
Ամերիկյան կառավարությունը կասկածում է, որ ԿՀՎ-ի նախկին 29-ամյա աշխատակից Ջոշուա Ադամ Շուլթը WikiLeaks-ից խիստ գաղտնի նյութեր է գողացել: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:
Փորձագետների կարծիքով՝ WikiLeaks-ից տվյալների արտահոսքը ժամանակակից պատմության մեջ ամենակործանարարն էր, հատկապես որ այն իրականացվել էր հաքերական խողովակներով, և նման իրավիճակում կարող են հայտնվել նաև մասնավոր կազմակերպությունները: ԿՀՎ-ն տվյալների ամենամեծ գողությունն իր մեջ ներառում է ծրագրային ապահովություն, որը մշակվել է iPhone-ը և սմարթ-ТВ-ի լսողական սարքավորումը հսկողության տակ պահելու համար:
Փաստաբանը դատարանում հայտարարել է, որ ՀԴԲ-ն կասկածում է մի տղամարդու` Շուլթին, զանգվածային արտահոսքի համար. խոսքը 8 հազար փաստաթղթի մասին է:
Փաստաբանն ասել է նաև, որ Շուլթը մասնակից է այդ արտահոսքին և նրա բնակարանում, ինչպես նաև համակարգչում և հեռախոսում ստուգումներ են իրականացվել՝ WikiLeaks-ի և Շուլթի միջև կապ հայտնաբերելու համար:
Ի դեպ, Շուլթն աշխատել է ԿՀՎ-ում՝ որպես ինժեներ-ծրագրավորող:
Դատախազությունը նախատեսում է Շուլթի նկատամամբ մեղադրական եզրակացություն հրապարակել, հաղորդվում է նաև, որ կասկածյալի համակարգչում հայտնաբերվել են խիստ գաղտնի տվյալներ: