Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայքից դեպի Ջերմուկ ճանապարհահատվածի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Անտոն Առաքելյանի վարած Opel մակնիշի 35 NF 935 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Սարո Սահակյանի վարած КамАЗ մակնիշի 35 NA 045 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը Opel-ի վարորդի մայրն է, ում անունը Քնար է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ամբողջական տվյալները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: