Ինչպե՞ս է Վլադիմիր Պուտինը նստում «Կամազի» ղեկին ու վարում ավտոմեքենան (տեսանյութ)
Վլադիմիր Պուտինը նստեց «Կամազ»-ի ղեկին ու առաջինն անցավ Ղրիմի կամրջի վրայով։
Ղրիմում կառուցվել է Ռուսաստանի Դաշնության ամենաերկար կամուրջը, որի երկարությունը 19 կմ է։ Այս մասին հաղորդում է NTV.ru-ն։
Այսօր կամրջի բացումն էր, որին ներկա էր ՌԴ նախագահը։ Բացման արարողությանը ներկա էին կամրջի շինարարները, շինաշխատանքների ղեկավար կազմն ու Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից Ղրիմ եկած մարդիկ։
Հաղորդվում է նաև, որ կամրջի վրա երթևեկությունը կսկսի գործել վաղվանից։
Լրատվականը նշում է նաև, որ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է, որ այս կամրջի կառուցման մասին երազում էր նաև ցարը։