Մելանիա Թրամփին վիրահատել են
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին հոսպիտալացրել են, նա մայիսի 14-ին ենթարկվել է վիրահատության։ Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները։
Մ․ Թրամփի երիկամների վրա բարորակ նորագոյացություն է եղել․ վիրահատությունն անցել է առանց բարդությունների։
Վիրահատությունն անցկացվել է Ուոլթեր Ռիդ Ազգային ռազմաբժշկական կենտրոնում:
Ինչպես փոխանցում են աղբյուրները, ԱՄՆ նախագահը վիրահատության ժամանակ բուժկենտրոնում չի եղել, նա տիկնոջն ավելի ուշ է այցելել․ ԱՄՆ առաջին տիկինը մի քանի օր կմնա հիվանդանոցում, նա իրեն լավ է զգում։