Թբիլիսիի «բռնի գիշերն» ու թմրանյութից մահացած երիտասարդները․ Վրաստանում իրավիճակը լարված է
Մի քանի հազար մարդ, հիմնականում՝ երիտասարդներ, հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց՝ իրենք բողոքն արտահայտելու վերջին մի քանի օրերին իրավապահ մարմինների կողմից հայտնի գիշերային ակումբներում խուզարկումներ իրականացնելու դեմ:
Հատուկ գործողությունը, որը պատճառ է հանդիսացել բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացվել է մայիսի 12-ին Թբիլիսիի երկու հայտնի գիշերային ակումբներում և որպես հետևանք ութ հոգի ձերբակալվել է՝ թմրամիջոցներ տարածելու մեղադրանքով: Ցուցարարները պահանջում են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականները:
Պահանջում են, որ պատժվեն, իրենց խոսքերով, «բռնի գիշերվա» բոլոր մեղավորները:
Ոստիկանությունը ցույցի վայրից մի քանի տասնյակ երիտասարդների է բերման ենթարկել, սակայն մի քանի ժամ անց ազատ է արձակել: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երկու ակումբները խուզարկելու առիթ է հանդիսացել տվյալ ակումբների մի քանի հաճախորդի մահը, որոնց պատճառը թմրանյութերն են եղել: