Ողբերգական դեպք Ռուսաստանում․ 9 և 13 տարեկան եղբայրները խեղդվել են գետում
Ռուսաստանի Դաշնության Կոստրոմսկի մարզում 9 և 13 տարեկան երեխաները զբոսնելիս ընկել են գետն ու խեղդվել։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները։
Ինչպես հաղորդում են Կոստրոմսկի մարզի իրավապահ մարմինները, երեխաները տանից դուրս են եկել մայիսի 12-ի երեկոյան և չեն վերադարձել։ Երեխաների ծնողները կարծել են, որ նրանք գիշերել են իրենց տատիկի տանը, այդ իսկ պատճառով չեն զանգահարել ոստիկանություն։
Արդեն այսօր գետի ափին հայտնաբերել են երեխաների իրերը։ Գետում են եղել նաև եղբայրների դիակները։ Տեղում սպանության ոչ մի հետք չի եղել։
Հավելենք նաև, որ սպանության վարկածն ամբողջովին հերքված չէ, ու իրավապահ մարմինները շարունակում են աշխատանքները։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: