Այս տարի Նեյմարը լավագույնն էր Ֆրանսիայում
Ֆուտբոլային առաջնությունները կամաց-կամաց ավարտվում են, ու ֆուտբոլիստները նախապատրասվում են մեկ ամսից Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Ավարտվեց նաև Ֆրանսիայի առաջնությունը, որտեղ չեմպիոն դարձավ «ՊՍԺ»-ն, իսկ առաջնության անհատական գրեթե բոլոր տիտղոսները բաժին հասավ փարիզյան թիմի ֆուտբոլիստներին։
Էմերին դարձավ լավագույն մարզիչ, իսկ Մբապպեն՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Չնայած նրան, որ Նեյմարը բաց թողեց մրցաշրջանի մի երկար հատված, այնուամենայնիվ, նա ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ։ Փաստացի Նեյմարը լավագույնն էր Ֆրանսիայում, սակայն այս հարցում նրան հավասար է կանգնած նաև իր թիմակից Էդինսոսն Կավանին։
Հավելենք նաև, որ Նեյմարը եկել էր Փարիզ «Ոսկե գնդակը» հաղթելու ու Չեմպիոնների լիգայի գավաթը հաղթելու համար, սակայն բավարարվեց միայն երկրի չեմպիոնությունն ու լավագույն ֆուտբոլիստի տիտղոսները վաստակելով։