Հայերը սկսել են գինի շատ խմել
2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2 088.9 հազար լիտր գինի, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով:
Նշենք, որ 2017 թ. հանրապետությունում արտադրվել է 8 852.5 հազար լիտր գինի՝ 2016-ի համեմատ աճելով 30 տոկոսով:
Շամպայն-գինիների արտադրության ծավալներն առաջին եռամսյակում ավելացել են 3.2%-ով` կազմելով 100.8 հազար լիտր:
2018-ի առաջին երեք ամսում աճել են նաև գարեջրի արտադրության ծավալները․ արտադրվել է 2 988.0 հազար լիտր գարեջուր` 2017-ի համեմատ աճելով 10.2%-ով:
Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 794.6 հազար լիտր օղի և օղու լիկյոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 27%-ով։
Հունվար-մարտին 62.2%-ով նվազել է վիսկիի արտադրությունը։