3 փաստ Դոնալդ Թրամփի մասին, որ քչերին է հայտնի
Երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց տարօրինակ խոստումներ տալ, բոլորը թերահավատորեն մոտեցան ու նշեցին, որ սա ԱՄՆ նախագահների ձեռագիրն է, բայց երբ Թրամփը նախագահ ընտրվելուց հետս սկսեց իր խելամիտ որոշումներն իրականություն դարձնել, դրան ոչ ոք չէր հավատում։
Արդեն հիմա հստակ կարելի է նշել, որ Թրամփն ԱՄՆ պատմության ամենասկանդալային ու նաև ուժեղ նախագահներից է։ Թրամփի մասին խոսում է միջազգային մամուլը, համացանցն ու հեռուստատեսությունը։ Սակայն կան իրողություններ, որոնց մասին քչերը գիտեն։
1. Դոնալդ Թրամփը թուլություն ունի գեղեցիկ ու երիտասարդ կանանց նկատմամբ ու հավանաբար դա է պատճառը, որ 1996-2015 թվականներին նա հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։
2. 2015 թվականին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կմտածի իր թեկնածությունը դնելու մասին։ Աշխարհում շատ մարդիկ 2016 թվականին միայն սկսեցին լսել ու իմանալ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մասին, սակայն 2000 թվականին նա նույնպես ուժերն էր փորձում ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ վերցրեց քվեարկության նախօրեին։
3. Թրամփի նախագահ ընտրվելուց հետո նրան սկսեցին քննադատել։ Այդ քննադատությունները շարունակվում են նաև հիմա։ Նրա մասին գրվեցին գրքեր, նկարահանվեցին ֆիլմեր։ Այդ գրքերը կարճ ժամանակում դարձան բեսթսելլերներ։ Սակայն քչերը գիտեն, որ ինքը Թրամփը մոտ 15 գրքի հեղինակ է, որոնցում խոսում է բիզնեսի, հաջողությունների, ԱՄՆ զարգացման նաև իր կենսագրության մասին։