Նամակ, մեծ գումարներ, ճնշումներ․ Իրանի հոգևոր առաջնորդը բացահայտում է Թրամփի սկանդալային նամակները
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին պատմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակների մասին, որոնք, նրա խոսքով, ուղղված են եղել Մերձավոր Արևելքում Միացյալ նահանգների գործընկերոջը: New York times և Washington post թերթերը հաստատել են նամակի իսկությունը:
Հարց է առաջանում, թե ինչպես է նախագահ Թրամփի անձնական նամակը Խամենեի ձեռքում հայտնվել, բայց հոգևոր առաջնորդը հավաստիացնում է, որ ինքը տիրապետում է նամակի ողջ բովանդակությանը:
Այաթոլլահ Խամենեին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է.
«Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պարսից ծոցի իր գործընկերոջն ուղղված նամակում գրել է, որ ինքը 7 տրիլիոն դոլլար է ծախսել և դրա փոխարեն ակնկալում է, որ իր գործընկերն իրեն ծառայություն կմատուցի»:
New York times թերթը հաստատել է, որ Թրամփը մեծ գումար է տրամադրել Մերձավոր Արևելքի որոշ երկրներին և նամակով իր ակնկալիքն է հայտնել, որ տարածաշրջանի գործընկերները քայլեր կձեռնարկեն Իրանին ճնշելու համար: Նամակով Թրամփը փորձում է էլ ավելի մեծ ճնշումներ գործադրել Իրանի վրա և կոչ է անում Մերձավոր Արևելքի իր գործընկերներին բոլոր ջանքերը գործադրել Ամերիկային այդ հարցում օգնելու համար: