Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին (ֆոտո)
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարություն է այցելել ու ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։
«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարևորեց այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,- գրել է Հովհաննիսյանը։