Տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակվեց Սուրեն Պապիկյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրեն Պապիկյանին նշանակել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակելու մասին»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում: