Գերմանիայում կինը կանգնել է դատարանի առաջ ապացուցելու համար կրոնական զգեստը կրելու իրավունքը
Գերմանական դատարանը չի բավարարել միջին դասարանների ուսուցչուհու հայցը, ով փորձում էր բողոքարկել օրենքը, որով արգելվում է Բեռլինում աշխատող պետական ծառայողներին աշխատանքի ներկայանալ կրոնական պատկանելիությունը հաստատող հագուստով:
Աշխատանքային հարցերով դատարանը հիմնավորել է, որ օրենքը, որով արգելվում է ոստիկաններին, ուսուցիչներին, դատարանի աշխատակիցներին և պետական ծառայոցներին հիջաբով կամ այլ կրոնական հագուստներով ներկայանալ աշխատանքի, համապատասխանում է երկրի սահմանադրությանը:
Բեռլինի դպրոցներից մեկում աշխատող ուսուցչուհին մեկ օր էր աշխատել միջնակարգ դպրոցում, որից հետո նրան տեղափոխել էին քոլեջ, որտեղ արգելված չէ ուսուցիչներին հիջաբ կրել: Հիջաբ կրելու հարցը բազմաթիվ քննարկումների տեղիք է տալիս ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպական շատ երկրներում և հաճախ մահմեդական կանայք հայտնվում են դատարանում՝ ապացուցելու համար այն կրելու իրենց իրավունքը: