«Ապուշ գումար՝ ապուշի համար»․ Մադրիդի «Ռեալը» 300 միլիոն կվճարի Նեյմարի համար
Ինչպես արդեն հայտնել էինք, բրազիլացի Նեյմարի ու Մադրիդի «Ռեալի» միջև բանակցությունները նոր ընթացք են ստանում։ Նեյմարի հայրն արդեն իսկ սկսել է զբաղվել իր որդու վաճառքով։
Արդեն այսօր իսպանական պարբերականները նշում են, որ Նեյմարի տրանսֆերային գինը կկազմի մոտ 300 միլիոն եվրո, որը պատրաստ կլինի վճարել արքայական ակումբը։
Հավելենք նաև, որ այս տեղեկությունից հետո համացանցում ու մասնավորապես Մադրիդի «Ռեալի» թվիթթերյան միկրոբլոգում երկրպագուները տարբեր մեկնաբանություններ են անում։ Մի մասը գոհ է ու երջանկությամբ սպասում է, թե երբ է Նեյմարը հագնելու «Ռեալի» մարզաշապիկը, իսկ մի մասն էլ դժգոհություն է հայտնում։
Օգտատերերից մեկն էլ նշել է, որ այդպիսի «ապուշ» գումար չարժե տալ «Նեյմարի նման ապուշի համար»։