Հայտնի է Փաշինյան-Պուտին հանդիպման վայրն ու օրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում երկկողմանի մի քանի հանդիպում կանցկացնի, այդ թվում նաև՝ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Երկուշաբթի տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, երկկկողմ հանդիպումներ տեղի կունենան Պուտինի և Փաշինյանի, Ժեենբեկովի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Բավականին ծանրաբեռնված է օրակարգը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը կկայանա Սոչիում մայիսի 14-ին: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կցանկանար գագաթնաժողովի ժամանակ հանդիպել Պուտինի հետ ու քննարկել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը: