Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց. Losarmnews.com
Մեր տեղեկություններով՝ երեկ Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ մեր աղբյուրի՝ պատճառը հավանաբար երեկվա սկանդալային դեպքերն ու դրանց լուսաբանումն էր մամուլում, ինչն իսկապես ազդել է երգչի վրա: Այդ մասին գրում է Losarmnews.com-ը:
Երեկ ողջ համացանցը ողողված էր ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են Գլենդել քաղաքում տեղի ունեցող միջոցառման ժամանակ որոշ մարդիկ աղմուկ-աղաղակ էին բարձրացրել երգչի կատարման ժամանակ:
Որոշները, ովքեր կրում են Նիկոլ Փաշինյանի դիմանկարով շապիկներ, թիկունքով էին կանգնել երգչին՝ այդկերպ ցույց տալով իրենց արհամարհանքը Փամբուկչյանի հանդեպ:
Ի դեպ ավելացնենք, որ միջոցառման ժամանակ ոչ բոլորն էին միացել երգչին «արհամարհողների» բանակին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում