Դավիթ Տոնոյանը կնշանակվի Պաշտպանության նախարար. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար:
Վարչապետը որոշում է կայացրել նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի վերաբերյալ. նա չի շարունակի ղեկավարել նախարարությունը:
Հարցին, թե Լևոն Երանոսյանը պատասխանատվության կենթարկվի՞, Փաշինյանը պատասխանեց. «Եթե լինեն կոնկրետ դեպքեր և քննությունն ապացուցի՝ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում»:
Նշենք, որ այս օրերին շրջանառվում էր Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակման վերաբերյալ տեղեկությունը, ում թեկնածությունն, ի դեպ, նաև ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ևս առաջարկել էր պաշտոնից հրաժարվելիս: