Գագիկ Սուրենյանը հուսադրող բան չասաց
ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ի պատասխան Ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում եմ, որ առաջիկա 5 օրերին, մայիսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Պայմանավորված այս հանգամանքով, բոլոր մարզերում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է նաև կարկտի հավանականությունը, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին կլինի կլիմայական նորմայի սահմաններում և այսօրվա համեմատ էապես չի փոխվի»: