ՀՀ ոստիկանապետ նշանակվեց Վալերի Օսիպյանը, ԱԱԾ պետ՝ Արթուր Վանեցյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքից ազատեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին: Րոպեներ առաջ հայտնի դարձան նրանց փոխարինողների անունները: ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Վալերի Օսիպյանը, իսկ ԱԱԾ պետի պաշտոնում՝ Արթուր Վանեցյանը: