«50 տարի հայ երգն ամբողջ աշխարհում տարածած ու սեր վայելած արտիստի հետ եք նման կերպ վարվում»
Ամերիկահայ երգիչ, երգահան Զարեհ Թևանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոսքս հղում եմ աշխարհասփյուռ հայերին և հատկապես Գլենդելահայ դպրոցականներին և ուսանողներին։ Երեխեք ջան, Էտ որ Հարութին անհարգել ու բոյկոտել եք իր ելույթի ժամանակ, մինչև հիմա ձեր ծնողներին հարց ե՞ք տվել, թե ու՞մ երգերի ազդեցության ներքո են սիրահարվել ու ամուսնացել, որ դուք ծնվել եք, ու թե ձեզանից քանի՞սն են պարտական Հարութին իրենց ծնունդի համար։ Իսկ թե ձեզանից քանի՞սն են էսօր գրում, կարդում ու խոսում հայերեն, որ համայն հայության համար 50 տարիներ ի վեր ծառայած երգչին նման կերպ եք արձագանքում։ Չի կարելի երեխեք ջան, էս ի՞նչ եք անում, էս ու՞ր ենք հասել արդեն, ես ձեր ու ձեր ծնողների փոխարեն ամաչում եմ էս խայտառակությունից, էս արդեն չեղավ, 50 տարի հայ երգը ամբողջ աշխարհում տարածած ու սեր վայելած արտիստի հետ եք նման կերպ վարվում, դուք հասկանում ե՞ք, մի հատ ուշքի եկեք ու սթափվեք, թավշյա հեղափոխության հիմքում սերն ու հանդուրժողականությունն է ապավինում, իսկ դուք բոլոր ժամանակների սիրո և հայրենաբուխ երգչին եք անհարգում։ Զգույշ քայլեք ձեր առաջին քայլերը կյանքի ճանապարհով, կյանքը բումերանգ է, սա իմ եղբայրական խորհուրդն եմ ձեզ տալիս....»։