«Դրամատիկ պատմությունը» մտնում է փակուղի․ Նեյմարը կհանվի վաճառքի
Հստակ կարելի է նշել, որ այս մրցաշրջանում չի եղել գեթ մեկ օր, որ սպորտային մամուլը չանդրադառնար բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին։ Նեյմարի շուրջ խոսակցությունները շատ էին, Նեյմարի մասին տրանսֆերային շշուկները՝ անսահման, սակայն այս ամենի մեջ կար մի գիծ, որը մինչ հիմա շարունակում է հստակ գնալ ու կարծես թե մոտենում է փակուղի։
Ինչպես հաղորդում են իսպանական ֆուտբոլային պարբերականները, Նեյմարի հայրը խնդրել է ֆուտբոլիստի գործակալին, որ զբաղվի Նեյմարին տրանսֆերի հանելու հարցով։
Փաստացի Նեյմարի հայրը գործընթացն ավելի է արագացնում, քանի որ Մադրիդի «Ռեալն» արդեն պատրաստում է առաջարկներ։ Մյուս կողմից՝ պարբերականները նշում են նաև, որ այս կերպ Նեյմարի հայրը ցանկանում է, որ «ՊՍԺ»-ն այս փաստի հետ հաշվի նստի ու վերանայի Նեյմարի հետ պայմանագրի կետերը։