«Արսենալի» երկրպագուները մեղադրում են Հենրիխ Մխիթարյանին
Երեկ կայացավ Անգլիայի առաջնության 31-րդ դուրի հետաձգված «Լեսթեր» 3-1 «Արսենալ» հանդիպումը, որն ավարտվեց տանտերերի հաղթանակով։ Հանդիպումից հետո անգլիական սպորտային պարբերականներն անդրադարձան խաղին ու ֆուտբոլիստների գործողություններին։
Անգլիական մի շարք պարբերականներ նշում էին, որ հանդիպմանը կարծես ներկա չլինեին լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները։ Թիմի թվիթթերյան միկրոբլոգում էլ «Արսենալի» երկրպագուների մի մասը քննադատում էր Հենրիխ Մխիթարյանին, ով երեկվա հանդիպմանն այդքան էլ չտպավորեց։
Մխիթարյանն ունեցավ պահեր, սակայն չկարողացավ իրագործել։ Երկրպագուների այս քննադատությունը նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանն իրենց համար առաջատար է, ով պարտավոր է յուրաքանչյուր խաղի օգնել իր թիմին։ Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ եթե ձախողում է ամբողջ թիմը, ապա չի կարող այնտեղ աչքի ընկնել մեկ ֆուտբոլիստ։