Իոսիֆ Ստալինի 1941 թվականի հուլիսի 3-ի ռադիոուղերձը (տեսանյութ)
«Հայրենական մեծ պատերազմը» համաշխարհային պատմության ամենամեծ պատերազմներից ու իրադարձություններից մեկն է։ Իրականում այդ պատերազմը «Հայրենական մեծ պատերազմ» են անվանում Ռուսաստանում, իսկ ԽՍՀՄ կազմում եղած ներկայիս պետություններն այդ պատերազմին տալիս են տարբեր անվանումներ։
Թուրքմենստանում անվանում են «1941-1945 թվականների պատերազմ», իսկ մի շարք այլ երկրներում խորհրդա-նացիստական պատերազմ։
Իրականում «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը գալիս է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինից, ով 1941 թվականի հուլիսի 3-ին ռադիոուղերձով դիմեց ժողովրդին, որից հետո պատերազմը ստացավ վերոնշյալ անվանումը։
Ներկայացնում ենք 1941 թվականի հուլիսի 3-ին Իոսիֆ Ստալինի ռադիուղերձը, որտեղ նա կոչով դիմում է ԽՍՀՄ ժողովրդին։