Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակել
Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար: Այդ մասին հայտնում է e-gov.am կայքը:
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝
Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»։