ԱՄՆ-ն Ռուսաստանի որոշ պաշտպանողական կառույցների նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառում
ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ, Չինաստանի և այլ երկրների պաշտպանողական կառույցների նկատմամբ՝ ամերիկյան օրենսդրության խախտման համար, ըստ որի, արգելվում է զանգվածային ոչնչացման զենքի տարացումը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն հաստատել է, որ որոշ արտասահմանցիներ և արտասահմանյան կազմակերպություններ զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը հակասում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրենքին։
«Օրենքը նախատեսում է արտասահմանյան իրավաբանական և ֆիզիկական անձանց Իրանին, Սիրիային կամ Հյուսիսային Կորեային վաճառել կամ նրանցից գնել ապրանքներ, ծառայություներ կամ տեխնոլոգիա, որոնք կարող են զանգվածային ոչնչացման զենքի զարգացման համար հիմք ծառայել»,- ասված է փաստաթղթում։
Պատժամիջոցները սահմանվում են Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի պաշտպանողական կառույցների, նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ընկերությունների դեմ։