ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի և Չինաստանի պաշտպանական կառույցների նկատմամբ
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի պաշտպանական կառույցների նկատմամբ: Սահմանափակումները վերաբերում են նաև թուրքական, եգիպտական և Միացյալ Արաբական Էմիրությունների որոշ կազմակերպությունների: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպի տարածած հաղորդագրությանը:
Նշվում է, որ վերոնշյալ կառույցները մեղադրվում են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման վերաբերյալ Միացյալ Նահանգների ազգային օրենսդրությունը խախտելու մեջ:
Ընդհանուր առմամբ ցուցակը ներառում է 28 կառույց: Հերթական անգամ պատժամիջոց է սահմանվել Ռուսաստանի Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության նկատմամբ: ԱՄՆ-ի կառավարությունը վստահ է, որ այդ կառույցները օգնել են Իրանին, Սիրիային և Հյուսիսային Կորեային բալիստիկ կամ թևավոր հրթիռների ստեղծման հարցում: