Բացառիկ լուսանկարներ պատմության ամենամեծ՝ Հայրենական մեծ պատերազմից (տեսանյութ)
Մայիսի 9-ը հայերի համար եռատոն է։ Հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
«Հայրենական մեծ պատերազմի» մասին գիտեն շատերը, սակայն քչերին է հայտնի, թե ինչո՞ւ ունեցավ հենց այդ անվանումը։ 1941 թվականի հուլիսի 3-ին ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը ռադիոուղերձով դիմեց ժողովրդին, որից հետո էլ այդ պատերազմը ստացավ «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը։
Պատերազմի հիմնական շարժառիթը Գերմանիայի կողմից Եվրոպայում նացիոնալ-սոցիալիզմի տարածումն էր։
Այս պատերազմը պատմության մեջ եղած պատերազմներից ամենածանրն էր։ Միայն Խորհրդային միությունը ունեցավ ավելի քան 20 միլիոն զոհ, որը կազմում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը։
Այս պատերազմը համաշխարհային պատմության մեջ կմնա ամենամեծ պատերազմը։
Տեսանյութում ներկայացվում են բացառիկ կադրեր Հայրենական մեծ պատերազմից։