Ալեքս Ֆերգյուսոնը դուրս է եկել կոմայից․ Ի՞նչ է ասել լեգենդար մարզիչը
Օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը տեղափոխվեց հիվանդանոց՝ ուղեղի արնազեղման պատճառով։
Հիվանդանոցում վիրահատվելուց հետո նա կոմայի մեջ էր, սակայն արդեն երեկ հայտի մասնագետը դուրս է եկել կոմայից ու նույնիսկ զրուցել է իր մտերիմների հետ։
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, մասնագետն աչքերը բացելուն պես հարցրել է, թե ինչպե՞ս է խաղացել «Դոնկասթեր Ռովերսը»։
Հավելենք նաև, որ այդ թիմի գլխավոր մարզիչն Ալեքս Ֆերգյուսոնի որդին է։