Գորգերի և օճառի արտադրությունն աճել է
2018 թ-ին հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 5 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51.5 տոկոսով:
2017թ-ին հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։
Հայաստանում 2018թ-ի առաջին եռամսյակում օճառի արտադրության ծավալը 2017թ-ի հունվար-մարտի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.1 տոկոսով և կազմել 88.5 տոննա: 2017 թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 67.5 տոննա օճառ: