Դպրոցի փոխտնօրենը խոչընդոտել է լրագրողի աշխատանքը (տեսանյութ)
Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 2 հիմնական դպրոցի փոխտնօրեն, կենսաբանության ուսուցչուհի Նաիրա Մխիթարյանն, իր ագրեսիվ ու գռեֆիկ պահվածքով, ապշեցրեց մեզ:
Հարցին թերևս չէինք անդրադառնա ու չէինք խախտի դպրոցի կանոնադրությունը, եթե թեման հույժ կարևոր չլիներ:
Բանն այն է, որ մայիսի 8-ին Արարատ քաղաքի հանրակրթական դպրոցների մի շարք աշակերտներ կազմակերպել էին բողոքի ակցիա՝ կապված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության հետ:
Նաիրա Մխիթարյանը փորձում էր կարգ ու կանոն հաստատել դպրոցի բակում և զերծ պահել աշակերտներին ենթադրյալ անկարգություններից:
NEWSPRESS.am-ի հարցին, թե ինչո՞ւ է փոխտնօրենը դեմ աշակերտների կազմակերպած դասադուլին, վերջինս կոպտորեն պատասխանում է, որ ինքը կողմ չէ տարրական դասարանի աշակերտների մասնակցությանը ցույցին և խլում է լրագրողի ձեռքից նրա հեռախոսը:
Լրագրողի հարցին, թե ո՞վ է ինքը և ինչ առարկա է դասավանդում, ուսուցչուհին այդպես էլ չպատասխանեց:
Եթե լրագրողը լուսաբանելիս լիներ նրանց հավաքույթներից մեկը՝ ո՛չ տնօրենը, և ոչ էլ փոխտնօրենը, թերևս, չէին էլ հիշի դպրոցի կանոնադրությունը, բայց քանի որ այս տեսանյութով բացահայտվում է նրանց իսկական դեմքը, նրանք հանկարծ հիշեցին բոլոր սահմանադրական օրենքները:
Մանրամասները` տեսանյութում.