Ռուսաստանի կողմից միջուկային հարձակման դեպքում կվերանա ԱՄՆ-ի 131 քաղաք․ գիտնականներ
Ամերիկացի գիտնականները խոսել են շոկային մի իրողության մասին, թե ի՞նչ կլինի այն դեպքում, երբ Ռուսաստանը 2 անգամ միջուկային հարձակում գործի ԱՄՆ-ի վրա։
Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Կրոենիգը նշել է, որ առաջին հարձակման դեպքում կվերանա ամերիկյան 131 քաղաք և արդյունքում կմահանա 70 միլիոն մարդ։ Իսկ երկրորդ հարձակման դեպքում երկիր մոլորակից կվերանա 21 քաղաք ու կմահանա 28 միլիոն մարդ։
The National Interest պարբերականը հաղորդում է նաև, որ Մեթյու Կրոենինգը փաստում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է պահպանի ու ավելացնի իր միջուկային զենքի քանակը։