Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական էջը:
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, գործընկերային համագործակցությանը՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակում: