Թանկյանը համոզված է՝ ներգաղթ լինելու է
Այսօր Հայաստանի Ազգային ժողովում էր աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ Լրագրողները կարողացան հարցեր ուղղել երաժշտին։
«Շատ հպարտ եմ այսօր ներկա գտնվել։ 2015-ին System of a down խմբի ժամանակ արդեն մեր տեսած այդ եռանդը և ժպիտները երիտասարդության նաև տեսանք փողոցներում այս ամիս: Նույն եռանդն էր, նույն ուրախությունը և նույն հուսալիությունն էր, որ այս հեղափոխության կարևոր մաս եղավ: Եվ ես գիտեի, որ այս ժպիտներն այս հանգամանքի պիտի հասնեին, չգիտեի՝ որքան ժամանակ հետո»,- ասել է նա։
Երաժիշտը նաև վստահ է, որ ներգաղթ է լինելու դեպի Հայաստան և դա ժամանակի հարց է, թեև վստահ է, որ ներգաղթ լինելու է։ Ինչ վերաբերում է իրեն, նա իրեն բնորոշեց թափառական երաժիշտ, ով պտտվում է ողջ աշխարհում, սակայն որոշել է մեկ-երկու ամիս անցկացնել Հայաստանում, իսկ այս պահին մեկ շաբաթ է մնալու Հայաստանում։ Եվ ինչպես նախօրոք ասել էր համերգ չի տալու, պատրաստված չեն, սակայն խոստացավ, որ մեկ օր կգա համերգային ծրագրով։
Թեև Ս․ Թանկյանը իրեն համարում է թափառական երգիչ, սակայն ցանկանում է մեկ տեղ գտնել Հայաստանում։