Աֆղանստանում թալիբները սպանել և վիրավորել են տասնյակ զինվորականների
«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գրավել են ստրատեգիական կարևոր բնակավայր, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ֆարյաբ նախանգի իշխանությանը։
Կուլիեն շրջանի դաժան մարտերից հետո, որտեղ 12 գյուղական համայնք կա, Բիլչարատ շրջանն առավոտյան անցել է թալիբների հսկողության տակ։
Դիմակայության արդյունքում ժողովրդական ոստիկանության 40 մարտիկ է զոհվել, վիրավորվել կամ գերի ընկել. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։