«Կարևորը ժողովրդի հույսը, հավատն ու ժպիտը պահելն է»․ Գագիկ Ծառուկյանը կկանգնի Փաշինյանի կողքին
Անկախ այն բանից՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կոալիցիա կկազմի «Ելք» խմբակցության հետ, թե ոչ՝ լինելու է Նիկոլ Փաշինյանի կողքին և աջակցելու է նրան։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր ամբողջ Հայաստանում ուրախություն է․ ժպիտ կա, փայլ կա․ դա պետք է կարողանանք պահել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով մինչ խորհրդարանական ընտրությունները Գագիկ Ծառուկյանի խոստացած ներդրումներին, որոնք պետք է կատարեին նրա՝ արտերկրում գտնվող ընկերները՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ծառուկյանն այդ ներդրումները կատարել։
Ծառուկյանը հիշեցրեց, որ այն ներդրումյանին գումարները, որոնք խոստացել են, նույն չափով չեն ներդրվի, քանի որ դեռևս ծանոթ չեն Նիկոլ Փաշինյանի ծրագրին, և ըստ էության, ներդրումներն իր վրա են մնալու։ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ երբ պարտավորվածություն է վերցնում իր վրա, պետք է պատվով դուրս գա։
Նա բերեց սպորտում ունեցած իր ներդրումների օրինակը։
«Մենք սպորտում արդեն մեծ հաջողություններ են գրանցում, ու մեր մարզիկները հաղթանակած են գալիս․․․․»։
Ծառուկյանը հերքեց նաև Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քչարյանի վերադարձը։
«Քոչարյանի հետ արդեն 2 տարի չեմ հանդիպել, իսկ Հովիկ Աբրահամյանի հետ՝ 1 տարի»,- ասաց Ծառուկյանը՝ հորդորելով կողքի զրույցներին այնքան էլ մեծ նշանակություն չտան։
«Կարևորը ժողովրդի հույսը, հավատն ու ժպիտը պահելն է»,-ասաց նա։