Խամես Ռոդրիգեսը չի ցանկանում վերադառնալ Մադրիդի «Ռեալ»
Չնայած նրան, որ մինչ այս մրցաշրջանի սկսվելը Մադրիդի «Ռեալը» բաժանվեց իր մի քանի ֆուտբոլիստներից (Ալվարո Մորատա, Խամես Ռոդրիգես), այնուամենայնիվ, արքայական ակումբը կարողացավ հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը, ում իրավունքները պատկանում են արքայական ակումբին, չի ցանկանում վերադառնալ Մադրիդ։ Այս մասին հաղորդում են գերմանական սպորտային պարբերականները։
Ֆուտբոլիստը «Ռեալում» չէր ստանում բավարար խաղաժամանակ ու այդպես էլ չկարողացավ «լեզու գտնել» Զիդանի հետ։
Հավելենք նաև, որ ֆուտբոլիստը «Բավարիայում» անցկացրեց հրաշալի մրցաշրջան։ Նշվում է նաև, որ, ամենայն հավանականությամբ, մյունխենցիները 42 միլիոն եվրոյով ամբողջովին կգնեն նրա տրանսֆերը։