Ուկրաինայում հայտնի հուշարձանի վրա անհայտ անձինք գրել են «կոմունիզմ»
Ուկրաինական Դնեպր քաղաքի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի վրա անհայտ մարդիկ վանդալային գրառումներ են կատարել։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․
«Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Դնեպրի ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են, որ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի վրա կարմիր ներկով կատարված գրառում»։
Լուսանկարներում երևում է, որ հուշակոթողի վրա գրված է «կոմունիզմ», ինչպես նաև երևում է երկրորդ բառի առաջին տառերը։
Փաստացի անհայտ անձի կողմից կատարված այս քայլը վերաբերվում է հուշարձանների պահպանման մասին օրենքին, որի խախտման դեպքում նախատեսվում է 3 տարվա ազատազրկում։