Սոս Սարգսյանը՝ «Ջոն արքա»-ի դերում․ բացառիկ լուսանկարներ` 1982 թվականի ներկայացումից (ֆոտոշարք)
Սոս Սարգսյանը հայ կինոյի ու թատրոնի պատմության մեջ անփոխարինելի մարդկանցից մեկն է։ Նա նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնք մինչ օրս համարվում են հայկական ֆիլմարտադրության անգին գանձերը։
Մեծ է նաև Սոս Սարգսյանի դերը թատրոնում։ Նա համարվում է Համազգային պետական թատրոնի հիմնադիրը։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է նաև նշել, որ Սոս Սարգսյանը մեր այն մշակույթի գործիչներից է, ով պետք է ունենա տուն-թանգարան։
Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում, ինչպես նաև մեր մի շարք արխիվներում, պահպանված են բազմաթիվ նյութեր, լուսանկարներ ու Սոս Սարգսյանի հետ կապված իրեր, որոնք կարող են դառնալ նրա թանգարանի ցուցանմուշները։
NEWSPRESS.am CULTURE-ը ներկայացնում է բացառիկ ֆոտոշարք, որը մեզ տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի տնօրինությունը։
Ներկայացվող լուսանկարները 1982 թվականի «Ջոն արքա» ներկայացումից են, որտեղ Սոս Սարգսյանը խաղում է Ջոն արքայի դերը։